«Բորուսսիան» շարունակում է հաղթել, Մխիթարյանը` փայլել (տեսանյութ)

«Բորուսսիան» շարունակում է հաղթել, Մխիթարյանը` փայլել (տեսանյութ)

Դորտմունդի «Բորուսսիան շարունակում է փայլուն հանդես գալ 2015-16թթ. մրցաշրջանում:

Գերմանիայի առաջնության երրորդ տուրում դորտմունդյան թիմը երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց` առավելության հասնելով «Հերտայի» նկատմամբ: «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով: Դաշտի տերերի կազմում մեկական գոլ խփեցին Մաթս Հյումմելսը, Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը և Ադրիան Ռամոսը, ով իր թիմի երրորդ գոլը խփեց Հենրիխ Մխիթարյանի հրաշալի փոխանցումից հետո: Բեռլինցիների կազմում միակ գնդակը խփեց Սալոմոն Կալուն:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսսիայի» մեկնարկային կազմում էր և հիանալի հանդիպում անցկացրեց` նպաստավոր փոխանցումներ կատարելով թիմակիցներին և մի քանի վտանգավոր հարված կատարելով Թոմաս Կրաֆտի պաշտպանած դարպասի ուղղությամբ: Ընթացիկ մրցաշրջանի 8 պաշտոնական խաղում Մխիթարյանը խփել է 8 գոլ և կատարել է 7 գոլային փոխանցում:

Այս հաղթանակից հետո «Բորուսսիան» ունի 9 միավոր և «Բավարիայի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Հերտան» մնաց 4 միավորով` 9-րդ տեղում:

Գերմանիայի առաջնություն, երրորդ տուր

«Բորուսսիա Դորտմուդ» – «Հերտա»` 3:1
Գոլերը` Հյումմելս 27՛, Օբամեյանգ 51՛, Ռամոս 90+3՛ – Կալու 78՛



“>



Հետևեք մեզ նաև Telegram-ում