Տորրես. Համոզված ենք` կարող ենք հաղթել «Բարսելոնային»

Տորրես. Համոզված ենք` կարող ենք հաղթել «Բարսելոնային»

«Ատլետիկոյի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը համոզված է, որ մադրիդյան թիմը կարող է հաղթել «Բարսելոնային»: Թիմերը մրցելու են Իսպանիայի առաջնության երրորդ տուրի շրջանակում, սեպտեմբերի 12-ին` ազգային հավաքականների` Եվրո-2016-ի ընտրական փուլի խաղերով պայմանավորված դադարից հետո:

-Եթե գործողություններումդ անընդհատ արգելակում ես, չես հասնում առաջադրված նպատակներիդ: Այնպես որ, մրցաշրջանի ավարտին տիտղոս նվաճելու համար պետք է սկսել հաղթել հիմա: Անհրաժեշտ է ձգտել առավելագույնին: Մենք համոզված ենք, որ կարող ենք մեր մարզադաշտում հաղթել «Բարսելոնային»,-Տորրեսի խոսքը մեջբերված է «Marca»-ից:

Հավելենք, որ և՛ «Բարսելոնան», և՛ «Ատլետիկոն» առաջնության մեկնարկային տուրերում հաղթանակներ են տոնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում