Կասիլյաս. Դավիդ դե Խեան պետք է տեղափոխվի «Ռեալ»

Կասիլյաս. Դավիդ դե Խեան պետք է տեղափոխվի «Ռեալ»

«Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով այժմ պաշտպանում է «Պորտուի» դարպասը, հույս ունի, որ Դավիդ դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդից» կտեղափոխվի մադրիդյան ակումբ: Հիշեցնենք, որ տրանսֆերային պատուհանը փակվում է սեպտեմբերի 1-ին, իսկ «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ համաձայնություն ձեռք չեն բերել դե Խեայի տեղափոխության հարցում:

-Հույս ունեմ` Դավիդը կլուծի բոլոր խնդիրները և ճիշտ որոշում կկայացնի: Կարծում եմ` նա հնարավորինս շուտ պետք է տեղափոխվի «Ռեալ», եթե, իհարկե, ցանկանում է: Մենք ֆանտաստիկ դարպասապահի մասին ենք խոսում: «Ռեալում» նա շատ արագ կհարմարվի նոր պայմաններին,-Կասիլյասի խոսքը մեջբերված է «AS»-ից:

Հավելենք` բրիտանական մամուլում շրջանառվող վերջին լուրերի համաձայն, «Մանչեսթեր Յունայթեդը» դե Խեայի համար պահանջում է նվազագույնը 35 մլն եվրո, չի բացառվում, որ գործարքում ներառվի մադրիդցիների դարպասապահ Կեյլոր Նավասի տրանսֆերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում