Պաշտոնական. Յանուզայը տեղափոխվեց «Բորուսսիա» (լուսանկարներ)

Պաշտոնական. Յանուզայը տեղափոխվեց «Բորուսսիա» (լուսանկարներ)

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ադնան Յանուզայը կարիերան ժամանակավոր շարունակելու է Դորտմունդի «Բորուսսիայում»:

Գերմանական ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ 2015-16թթ. մրցաշրջանի համար «Մանչեսթեր Յունայթեդից» վարձակալել է Յանուզայի տրանսֆերը: 20-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես է գալու «9» համարի մարզահագուստով: 

Նշենք, որ Յանուզայը 2013 թվականին է նշել նորամուտը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, նա մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 46 հանդիպման, խփել 5 գոլ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում