Պաշտոնական. Դրաքսլերը տեղափոխվեց «Վոլֆսբուրգ»

Պաշտոնական. Դրաքսլերը տեղափոխվեց «Վոլֆսբուրգ»

Կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը «Շալկե 04»-ից տեղափոխվել է «Վոլֆսբուրգ»: 21-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի ղեկավարության հետ մինչև 2020 թվականը նախատեսված պայմանագիր է կնքել: Ավելի վաղ հայտնի էր, որ «Վոլֆսբուրգի» գլխավոր մարզիչ Դիտեր Հեքինգը Յուլիանի միջոցով փորձելու է լրացնել «Մանչեսթեր Սիթի» տեղափոխված Քևին դե Բրույնեի բացը:

«Մենք որոշեցինք ընդունել «Վոլֆսբուրգի» առաջարկը երկու պատճառով. առաջին` տրանսֆերի արժեքն ակումբի համար ռեկորդային է, երկրորդ` Յուլիանը խնդրեց իրեն հեռանալու հնարավորություն տալ»,-Դրաքսլերի տեղափոխությունն այսպես է մեկնաբանել «Շալկե 04»-ի սպորտային տնօրեն Հորստ Հելդտը:

Հավելենք, որ Յուլիան Դրաքսլերը «Շալկե 04»-ի սան է, Բունդեսլիգայում մասնակցել է 119 խաղի և խփել է 18 գոլ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում