Նեստան գլխավորեց «Մայամին» (լուսանկարներ)

Նեստան գլխավորեց «Մայամին» (լուսանկարներ)

Իտալիայի հավաքականի և «Միլանի» նախկին պաշտպան Ալեսանդրո Նեստան մարզչական կարիերան շարունակելու է ԱՄՆ-ում: 39-ամյա Նեստան գլխավորել է «Մայամին», որի համասեփականատերը «Միլանի» մեկ այլ ֆուտբոլիստ` լեգենդար Պաոլո Մալդինին է: Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները դեռ չեն հրապարակվում:

Նշենք, որ 2016 թվականին «Մայամին» առաջին անգամ մասնակցելու է NASL-ին՝ Հյուսիսամերիկային ֆուտբոլային լիգային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում