«Բելենենսեշ»-«Մարիտիմու». Գևորգ Ղազարյանը հյուրերի մեկնարկային կազմում է

«Բելենենսեշ»-«Մարիտիմու». Գևորգ Ղազարյանը հյուրերի մեկնարկային կազմում է

Երևանի ժամանակով 22:00-ին մեկնարկելու է Պորտուգալիայի առաջնության երրորդ տուրի` «Բելենենսեշ» – «Մարիտիմու» հանդիպումը: Հյուրերի կազմում հանդիպմանը մեկնարկային րոպեներից կմասնակցի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, ով սեպտեմբերի 2-ին կմիանա ազգային ընտրանուն` Սերբիայի հետ առաջիկա խաղին պատրաստվելու համար:

«Մարիտիմուի» մեկնարկային կազմը ներկայացված է լուսանկարում: Նշենք նաև, որ այս խաղից առաջ «Մարիտիմուն» ունի 1 միավոր, իսկ «Բելենենսեշը»` 2:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում