ՖԻԴԵ-ի վարկանիշ, Արոնյանը 11-րդն է

ՖԻԴԵ-ի վարկանիշ, Արոնյանը 11-րդն է

Շախմատիստների համաշխարհային դասակարգման ՖԻԴԵ-ի թարմացված աղյուսակում Հայաստանի հավաքականի առաջին համար գրոսմայստեր Լևոն Արոնյանը 11-րդ հորիզոնականում է և ունի 2765 վարկանիշային միավոր։ Այս թարմացման ժամանակ հաշվի չեն առնվել ԱՄՆ-ում ընթացող «Սիքֆիլդի գավաթ» գերմրցաշարի արդյունքները, ուր Արոնյանը վերջին տուրից առաջ միանձնյա առաջատարն է։

Առաջին հորիզոնականում աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն է։ Հայ շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 2679 միավորով 61-րդ հորիզոնականում է, իսկ Սերգեյ Մովսիսյանը ունի 2658միավոր և 89-րդն է:

Կանանց վարկանիշում մեր շախմատիստուհիներից լավագույն արդյունքն ունի Էլինա Դանիելյանը, ով 2474 միավորով 27-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը 40-րդ հորիզոնականում է 2440 միավորով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում