LFP. Դավիդ դե Խեայի հարցը չի մտնում ՖԻՖԱ-ի իրավասությունների մեջ

LFP. Դավիդ դե Խեայի հարցը չի մտնում ՖԻՖԱ-ի իրավասությունների մեջ

Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան (LFP) մտադիր չէ դարպասապահ Դավիդ դե Խեային գրանցել որպես Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է «El País»-ը` հղում կատարելով լիգայում իր աղբյուրի վրա:

«Իսպանիայում տրանսֆերային պատուհանը փակվել է գիշերը: Կան կանոններ, որոնց պետք է հետևեն բոլորը: Այս հարցը չի մտնում ՖԻՖԱ-ի իրավասությունների մեջ»,-LFP-ից հաղորդել են «El País»-ին:

Հիշեցնենք, որ Դավիդ դե Խեայի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդը» և Մադրիդի «Ռեալը» ձևակերպել են, սակայն համապատասխան փաստաթղթերը LFP-ին ուշ ներկայացնելու պատճառով հնարավոր չի եղել գրանցել դե Խեային: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, «Ռեալը» փաստաթղթերը ներկայացրել է կեսգիշերն անց` 00:28-ին, այն դեպքում երբ տրանսֆերային պատուհանն Իսպանիայում փակվել է 00:00-ին:

Ավելի վաղ հայտնի էր, որ ՖԻՖԱ-ն մտադիր է ուսումնասիրել այս հարցը և լուծման տարբերակներ առաջարկել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում