«Ռեալը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ

«Ռեալը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի` «Ռեալ» տեղափոխության վերաբերյալ շրջանառվող լուրերի կապակցությամբ մադրիդյան ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որը ներկայացնում են ձեր ուշադրությանը:

«Դավիդ դե Խեայի տրանսֆերը գնելու շուրջ երեկ տեղի ունեցածի կապակցությամբ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է պարզաբանել.

1. Մինչև երեկ առավոտ «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ վարելու հնարավորություն չի ստեղծել:

2. «Ռեալ Մադրիդը», չնայած տրանսֆերային պատուհանի վերջին օրով պայմանավորված դժվարություններին, համաձայնել է սկսել այդ բանակցությունները:

3. «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկացել է, որ գործարքում ներառվի Կեյլոր Նավասի տրանսֆերը և նախապես համաձայնություն է ձեռք բերել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ:

4. «Ռեալ Մադրիդը» և «Մանչեսթեր Յունայթեդը» երկու ֆուտբոլիստների տեղափոխության հարցում արագ համաձայնություն են ձեռք բերել: Համապատասխան փաստաթղթերի ձևակերպումից և անհրաժեշտ պայմանագրերից հետո «Ռեալ Մադրիդը» Իսպանայի ժամանակով 13:39-ին դրանք փոխանցել է «Մանչեսթեր Յունայթեդին», որպեսզի Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան (LFP) և ՖԻՖԱ-ի տրանսֆերային համակարգը (TMS) դրանք վավեր ճանաչեն:

5. «Մանչեսթեր Յունայթեդն» իր փաստաթղթերն ուղարկել է 8 ժամ ուշ` Իսպանիայի ժամանակով 21:43-ին: «Ռեալի» կողմից ամեն ինչ արվել է, որպեսզի ֆուտբոլիստին գրանցեն TMS-ն և Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան (LFP):

6. «Ռեալը» դե Խեայի և Նավասի տրանսֆերների վերաբերյալ պայմանագիրը ստորագրությամբ հետ է ուղարկել անգլիական ակումբ Իսպանիայի ժամանակով 23:32-ին: Մեզ մնում էր սպասել «Մանչեսթեր Յունայթեդի» վերջնական փաստաթղթերին:

7. «Մանչեսթեր Յունայթեդը» Կեյլոր Նավասի տեղափոխության վերաբերյալ վերջնական համաձայնությունն ուղարկել է Իսպանիայի ժամանակով 23:53-ին: Այն ուղղված է, որպեսզի Կեյլորը ստորագրի:

8. Իսպանիայի ժամանակով 00:00-ին «Մանչեսթեր Յունայթեդը» TMS-ում ընդգրկել է Դավիդ դե Խեայի տրանսֆերը, բայց ոչ Նավասինը: «Ռեալը» վերջնական փաստաթղթերը ստացել է 00:02-ին և փորձել է ստանալ TMS մուտք գործելու հնարավորություն, սակայն այն արդեն փակ է եղել:

9. Իսպանիայի ժամանակով 00:26-ին ՖԻՖԱ-ի համակարգը «Ռեալին» Դավիդ դե Խեայի տվյալները գրանցելու համար մուտքի հնարավորություն է տվել, քանի որ Անգլիայում տրանսֆերային պատուհանը դեռ բաց է: Ակումբը փորձել է պայմանագիրն ուղարկել Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգա` չնայած Իսպանիայում տրանսֆերային պատուհանն արդեն փակ էր:

10. Այսպիսով, «Ռեալն» ամեն ինչ արել է այս երկու տրանսֆերները ձևակերպելու համար»:

Հավելենք, որ Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան արդեն հայտարարել է, որ հարցը չի գտնվում ՖԻՖԱ-ի իրավասություններում և չի պատրաստվում Դավիդ դե Խեային գրանցել որպես «Ռեալի» ֆուտբոլիստ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում