Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Յունայթեդը» հրապարակել է հայտացուցակը

Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Յունայթեդը» հրապարակել է հայտացուցակը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալն ընտրել է այն ֆուտբոլիստներին, ովքեր Չեմպիոնների լիգայի 2015-16թթ. խաղարկությանը մասնակցելու հնարավորություն կունենան: Դարպասապահ Դավիդ դե Խեան, ով պետք է տեղափոխվեր Մադրիդի «Ռեալ», ևս հայտացուցակում է, ինչը նշանակում է` խաղաժամանակ ստանալու դեպքում այս խաղարկությունում նա այլ թիմի կազմում ՉԼ-ին մասնակցելու հնարավորություն չի ունենա:

Չեմպիոնների լիգա 2015-16թթ., «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակը

Դարպասպահներ` Դավիդ դե Խեա, Ռոմերո, Ջոնսթոն:

Պաշտպաններ` Ջոնս, Ռոխո, Սմոլինգ, Շոու, Վարելա, Մակնեյր, Դարմիան:

Կիսապաշտպաններ` Շվայնշտայգեր, Կերիկ, Բլինդ, Յանգ, Էրրերա, Պաուել, Վալենսիա, Ֆելայինի, Շնայդերլին, Լինգարդ, Մատա, Պերեյրա:

Հարձակվողներ` Ռունի, Դեպայ, Մարտյալ, Ուիլսոն:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ընդգրկվել է B խմբում և մրցելու է ՊՍՎ-ի, ԲԿՄԱ-ի, «Վոլֆսբուրգի» հետ: Մրցաշարի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այս հղմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում