Մյուլլեր. Գերմանիայի հավաքականը լեհերի հետ իր հաշիվներն ունի

Մյուլլեր. Գերմանիայի հավաքականը լեհերի հետ իր հաշիվներն ունի

 

Գերմանիայի հավաքականի առաջատար ֆուտբոլիստներից Թոմաս Մյուլլերը հայտարարել է, որ բունդեսթիմը Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի` Լեհաստանի հետ առաջիկա խաղում մոտիվացիայի խնդիր չի կարող ունենալ:

-Գործի անցնելու ժամանակն է: Սա ընկերական հանդիպում չէ, պետք է միանգամից բռնել ցլի կոտոշից: Առաջին խաղում 0:2 հաշվով պարտությունից հետո մենք լեհերի հետ մեր հաշիվներն ունենք, և դա խոսում է ամեն ինչի մասին: Այս հանդիպումից հետո շոտլանդացիների հետ արտագնա խաղն է. ավելի հետաքրքիր ի՞նչ կարող է լինել,-Մյուլլերի խոսքը մեջբերված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից:

Հիշեցնենք, որ ընտրական փուլում Գերմանիայի հավաքականն ընդգրկված է D խմբում և այժմ մեկ միավորով զիջում է առաջատար Լեհաստանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում