ՖԻՖԱ-ն չի հաստատել Գրոսկրոյցի տրանսֆերը

ՖԻՖԱ-ն չի հաստատել Գրոսկրոյցի տրանսֆերը

«Գալաթասարայը» չի կարողացել ժամանակին ձևակերպել Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Կևին Գրոսկրոյցի տեղափոխությունը: Գերմանական ակումբի պաշտոնական կայքը հաղորդում է, որ ՖԻՖԱ-ի համապատասխան հանձնաժողովը փաստաթղթերը ժամանակին չստանալու պատճառով մինչև հունվար չի կարող վերջինիս գրանցել որպես «Գալաթասարայի» ֆուտբոլիստ:

«Բորուսսիան» և «Գալաթասարայը» համաձայնության են եկել, որ մինչև հունվար Կևին Գրոսկրոյցը կմարզվի թուրքական ակումբի կազմում, իսկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կկարգավորեն տեղափոխության հարցերը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 27-ամյա ֆուտբոլիստը երեք տարվա պայմանագիր է կնքել թուրքական ակումբի հետ, իսկ դորտմունդյան ակումբը տրանսֆերի համար ստանալու 1.5 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում