Մարոտա. «Շալկեն» տարօրինակ ակումբ է

Մարոտա. «Շալկեն» տարօրինակ ակումբ է

«Յուվենտուսի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան խոսել է «Շալկե 04»-ի արդեն նախկին կիսապաշտան Յուլիան Դրաքսլերի տրանսֆերի ձախողման մասին: Ի սկզբանե, Դրաքսլերը պետք է տեղափոխվեր թուրինյան ակումբ, սակայն «Շալկե 04»-ը ֆուտբոլիստի տրանսֆերը «Վոլֆսբուրգին» վաճառելու որոշում կայացրեց:

-Մենք դեռևս օգոստոսի 19-ին «Շալկե 04»-ին պաշտոնական առաջարկ ենք ներկայացնել: Պետք է ասեմ, որ այս ակումբի հետ բանակցություններ վարելը շատ բարդ է: «Շալկեն» տարօրինակ ակումբ է, հասկանալի չէ` ում հետ բանակցել: Գուցե դրա համար մենք չկարողացանք համաձայնության գալ: Բացի այդ, նրանք մեծ գումար էին պահանջում, իսկ Դրաքսլերը  մեզ միանալու մեծ ցանկություն չուներ,-Մարոտայի խոսքը մեջբերված է «La Gazzetta dello Sport»-ից:

Հավելենք, որ Դրաքսլերի համար «Վոլֆսբուրգը» «Շալկեին» վճարել է 36 մլն եվրո, նոր ակումբի հետ ֆուտբոլիստը մինչև 2020 թվականը նախատեսված պայմանագիր է կնքել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում