Վան Գալը դե Խեային թույլ չի տա խաղալ, եթե նա պայմանագիրը չերկարաձգի

Վան Գալը դե Խեային թույլ չի տա խաղալ, եթե նա պայմանագիրը չերկարաձգի

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան մոտ է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն, հաղորդում է «As»-ը։ Համաձայն աղբյուրի տեղեկությունների, իսպանացի ֆուտբոլիստի գործակալ ժորժե Մենդեշը արդեն սկսել է բանակցել անգլիական ակումբի ղեկավարության հետ։

Իսպանիայի հավաքականի դարպասապահը բարդ իրավիճակում է հայտնվել, քանի որ «Ման. Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մտադիր է նրան դաշտ թողնել միայն այն դեպքում, եթե ֆուտբոլիստը երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։ 

Դե Խեայի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտարարել էր, որ դժվար կլինի դե Խեային հավաքական հրավիրել, եթե նա խաղային պրակտիկա չունենա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում