Պեդրո. Մոուրինյուի մասին կարծիքս փոխել եմ

Պեդրո. Մոուրինյուի մասին կարծիքս փոխել եմ

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Պեդրոն, ով վերջերս է տեղափոխվել «Չելսի», գովեստի խոսքեր է շռայլել լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հասցեին։

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ պորտուգալացի մասնագետներ անձնական շփման ժամանակ շատ լավ տպավորություն է թողել։

-Երբ շփվում ես Մոուրինյուի հետ դեմառդեմ,  նա շատ է փոխվում։ Նրա մասին իմ կարծիքը փոխվել է, նա ֆուտբոլիստներին իր ընտանիքի անդամների պես է վերաբերվում։ Մոուրինյուն գնահատում է նրանց, հարգում ու նրանցից շատ բան պահանջում,-Պեդրոյի խոսքն է մեջբերում «Marca»-ն։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում