Սերբիան Հայաստանի դեմ կխաղա առանց Մաքսիմովիչի

Սերբիան Հայաստանի դեմ կխաղա առանց Մաքսիմովիչի

Սերբիայի հավաքականի  և իտալական «Տորինոյի» կենտրոնական պաշտպան Նիկոլա Մաքսիմովիչը չի կարողանա օգնել իր հավաքականին Եվրոպայի 2016-ի առաջնության ընտրական փուլի՝ Հայաստանի հավաքականի դեմ խաղում:

Սերբական մամուլի հաղորդմամբ, 23-ամյա ֆուտբոլիստը լուրջ վնասվածք է ստացել «Տորինոյի» մարզման ժամանակ։

Հիշեցնենք, որ Սերբիա – Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 4-ին Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում