Պեդրո. Վալդեսն ինձ զգուշացրել էր Լուի վան Գալի վերաբերյալ

Պեդրո. Վալդեսն ինձ զգուշացրել էր Լուի վան Գալի վերաբերյալ

Լոնդոնի «Չելսիի» նորեկ Պեդրոն պատմել է, որ «Բարսելոնայում» իր նախկին թիմակից դարպասապահ Վիկտոր Վալդեսը պատմել է իրեն «Մանչեսթեր Յունայթեդի» մասին, որը ևս հետաքրքրված էր իսպանացի հարձակվողի ծառայություններով։

-Նա ինձ ասել էր, որ դա հիանալի ակումբ է հիանալի երկրպագուներով, և միակ խնդիրը մարզիչն է։  Ես գիտեմ, որ նա այնքան էլ լավ չի տրամադրված Իսպանիայի հավաքականում իմ թիմակիցների նկատմամբ (նկատի ունի դարպասապահներ Վիկտոր Վալդեսին և Դավիդ դե Խեային), հատկապես Վիկտորի, որն ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել որպես պրոֆեսիոնալիզմի օրինակ։

Կարծում եմ՝ նրա պահվածքն արդար չէ, սակայն դա չի ազդել «Չելսի» տեղափոխվելու իմ որոշման վրա։ Ես պարզապես տեսա, որ «Ման. Յունայթեդը» տատանվում է ինձ ձեռք բերելու հարցում, իսկ ես նոր թիմի կարիք ունեի։ «Չելսին» ավելի վճռական գործեց,-ասել է Պեդրոն «Marca»-ին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում