Նեյմարը ժամանակից շուտ է ավարտել մարզումը

Նեյմարը ժամանակից շուտ է ավարտել մարզումը

Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը ստիպված է եղել ժամանակից շուտ ավարտել ազգային ընտրանու մարզումը:

«Marca»-ն հաղորդում է, որ Նյու-Ջերսիում կայացած մարզման ժամանակ դարպասին հարվածելուց հետո Նեյմարը ցավեր է զգացել աջ ծնկի շրջանում և հավաքականի բժիշկ Ռոդրիգո Լասմարի հետ խորհրդակցելուց հետո հեռացել է խաղադաշտից: Վնասվածքի լրջության աստիճանի վերաբերյալ դեռևս տեղեկատվություն չի հաղորդվում:

Հավելենք, որ սեպտեմբերի 5-ին Բրազիլիայի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնելու Կոստա Ռիկայի ընտրանու հետ, իսկ սեպտեմբերի 8-ին` ԱՄՆ-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում