Գյոտցե. Ցանկանում ենք լեհերին ցույց տալ, որ իզուր են մտածում միավորների մասին

Գյոտցե. Ցանկանում ենք լեհերին ցույց տալ, որ իզուր են մտածում միավորների մասին

«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն խոսել է Եվրո-2016-ի ընտրական փուլի` Լեհաստանի հետ սեպտեմբերի 4-ին կայանալիք խաղից ունեցած սպասելիքների և իր մարզավիճակի մասին: 

-Առջևում շատ կարևոր հանդիպում է: Ես դրական եմ տրամադրված և անհամբերությամբ եմ սպասում: Ցանկանում ենք հաղթել այս ամսվա երկու խաղում էլ, բայց գիտենք, որ դա բարդ է: Այժմ լիովին կենտրոնացել եմ հավաքականի վրա և ցանկանում եմ նախկին մարզավիճակս վերադարձնել: Իմ ամենամեծ քննադատը ես եմ, միշտ փորձում եմ ավելի լավ խաղալ: Բոլորն էլ ինչ-որ դժվարություններ են հաղթահարում, դա նորմալ է:

Լեհաստանը հիանալի կազմ ունի: Այս հավաքականի պաշտպանությունն ուժեղ է, ինչին էլ ականատես ենք եղել անցյալ տարի Վարշավայում կայացած խաղի ժամանակ: Այդ պարտությունը մեզ համար ծանր հարված էր: Այժմ ցանկանում ենք լեհերին ցույց տալ, որ նրանք իզուր են մտածում միավորներ վաստակելու մասին,-Գյոտցեի խոսքերը մեջբերված են ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում