Քևին դե Բրույնեի գործակալ. Ես գորգերի վաճառքով չեմ զբաղվում

Քևին դե Բրույնեի գործակալ. Ես գորգերի վաճառքով չեմ զբաղվում

Կիսապաշտպան Քևին դե Բրույնեի գործակալ Պատրիկ դե Կոստերը պատմել է, որ բացի «Մանչեսթեր Սիթիից» իր հաճախորդի ծառայություններով հետաքրքրված են եղել «Բավարիան» և «Պարի Սեն Ժերմենը»:

-Մենք լսել էինք, որ «Բավարիան» հետաքրքրված է Քևինի ծառայություններով: Ես ինքս եմ զանգահարել մյունխենցիներին. բանակցությունները բավականին արագ էին ընթանում, բայց երկու օր հետ «Բավարիան» հրաժարվեց տրանսֆերից: Ես «Բավարիայի» հետաքրքրությունը չեմ օգտագործել Քևինի տրանսֆերային արժեքը բարձրացնելու համար: Ես գորգերի վաճառքով չեմ զբաղվում:

«Պարի Սեն Ժերմենը» ևս հետաքրքրված էր Քևինի ծառայություններով: Դա անակնկալի բերեց «Մանչեսթեր Սիթիին», քանի որ երկու ակումբների սեփականատերեր շեյխերը ծանոթ էին իրար: «Վոլֆսբուրգում» հասկանում էին, որ առաջարկություններ լսելը վատ տարբերակ չէ: Մենք սկսեցինք պատրաստվել գործարքին, իսկ տրանսֆերի արժեքը սկսեց բարձրանալ,-դե Կոստերի խոսքը մեջբերված է «ESPN»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում