Դեշամ. Մեզ համար Բենզեման նույնքան կարևոր է, որքան Պորտուգալիայի համար Ռոնալդուն

Դեշամ. Մեզ համար Բենզեման նույնքան կարևոր է, որքան Պորտուգալիայի համար Ռոնալդուն

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հայտարարել է, որ «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ազգային ընտրանում առանցքային դերակատարություն ունի:

-Ֆրանսիայի հավաքականում Բենզեմայի կարևորությունը շատ մեծ է: Մեզ համար Բենզեման նույնքան կարևոր է, որքան Պորտուգալիայի հավաքականի համար Կրիշտիանու Ռոնալդուն: Երբ նա չի խաղում, թիմն ամբողջովին այլ տեսք է ունենում: Ֆրանսիայի արդյունավետության համար անհրաժեշտ է, որ Բենզեման լավ մարզավիճակում լինի,-Դեշամի խոսքը մեջբերել է «AFP»-ը:

Հավելենք, որ Ֆրանսիայի և Պորտուգալիայի հավաքականները վաղն ընկերական հանդիպում են անցկացնելու, մեկնարկը` Երևանի ժամանակով 22:45-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում