Բրազիլիան CAS-ին խնդրել է կրճատել Նեյմարի որակազրկումը

Բրազիլիան CAS-ին խնդրել է կրճատել Նեյմարի որակազրկումը

Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան դիմել է սպորտային վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու ազգային հավաքականի հարձակվող Նեյմարի որակազրկումը։ Ֆուտբոլիստը որակազրկվել էր Ամերիկայի գավաթի շրջանակում Կոլումբիայի հավաքականի դեմ խաղում հեռացվելուց հետո, հաղորդում է «UOL News»-ը։

Բրազիլացիները կարծում են, որ իրենց կհաջողվի Նեյմարի որակազրկումը մեկ խաղով կրճատել։ Ֆուտբոլիստի որակազրկումը տարածվում է միայն պաշտոնական հանդիպումների վրա։

23-ամյա ֆուտբոլիստը կարող է օգնել իր թիմին ԱՄՆ-ի և Կոստա-Ռիկայի դեմ ընկերական հանդիպումներում, սակայն բաց կթողնի Աշխարհի 2018 թ. առաջնության որակավորման փուլի՝ Վենեսուելայի և Չիլիի հավաքականների հետ հանդիպումները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում