Ֆերգյուսոն. Բարձր կարգապահությունը գուցե «Ման. Յունակթեդին» մի քանի տիտղոս է արժեցել

Ֆերգյուսոն. Բարձր կարգապահությունը գուցե «Ման. Յունակթեդին» մի քանի տիտղոս է արժեցել

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը իր նոր գրքում խոսել է աշխատանքում կարգապահության կարևորության մասին։

-Ես ինձ կարգապահության եմ վարժեցրել դեռ վաղ տարիներից։ Երբ դպրոցական էի, հայրս միշտ ինձ վաղ էր արթնացնում, ժամը վեցին։ Հնարավոր է՝ հենց սյդ պատճառով մի քանի տասնամյակ անց ինձ համար սովորություն դարձավ կաթնավաճառի գալուց առաջ աշխատավայրում լինրլը։

Մարզչի աշխատանքում բազմաթիվ պահեր են լինում,  որոնք առիթ են տալիս ձեռքդ մտրակ վերցնելու։ Բայց կարիք չկա մշտապես պատիժներ հորինելու, որ յուրաքանչյուրը հասկանա հանձնարարվածի իմաստը։ 

Ինձ համար կարգապահությունը միշտ ամեն ինչից բարձր է եղել, և հնարավոր է, որ դա «Յունայթեդին» մի քանի տիտղոս է արժեցել։ Բայց եթե ստիպված լինեի կրկին անցնելու այդ ուղին, ես ոչինչ չէի փոխի։ Կարգապահությունը պետք է առաջին տեղում լինի,-նշել է շոտլանդացի մասնագետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում