Անգլիայի ՖԱ-ն դժգոհ է «Չելսիի» ֆուտբոլիստների քանակից

Անգլիայի ՖԱ-ն դժգոհ է «Չելսիի» ֆուտբոլիստների քանակից

Անգլիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Գորդոն Թեյլորը դժգոհություն է հայտնել Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստների թվի առնչությամբ։ «Ազնվականների» հետ պայմանագիր ունի 33 ֆուտբոլիստ։

-Ինձ պարզապես հետաքրքիր է՝ որտե՞ղ է սահմանը, և ե՞րբ «Չելսին» կանգ կառնի։ ԱՊԼ-ում այլևս ոչ մի ակումբ նման քանակի ֆուտբոլիստներ չունի։ Մեզ մի փոքր անհանգստացնում է նաև այն փաստը, որ «Չելսիի» բազմաթիվ ֆուտբոլիստներ այժմ վարձավճարով հանդես են գալիս այլ ակումբներում։

Նրանք ֆուտբոլիստների հետ վերաբերվում են ինչպես ապրանքներին խանութում։ Նրանք կարծես ֆուտբոլիստների պահեստ են սարքել, ամեն ինչ այդպիսի տեսք ունի,-ասել է Թեյլորը «Mirror»-ին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում