Դել Բոսկե. Հասկացրել եմ Դե Խեային, որ չի հրավիրվի հավաքական, եթե ակումբում չխաղա

Դել Բոսկե. Հասկացրել եմ Դե Խեային, որ չի հրավիրվի հավաքական, եթե ակումբում չխաղա

Իսպանիայի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն պատմել է ընտրանու դարպասապահ Դավիդ դե Խեայի իրավիճակի մասին։ Դարպասապահը կարող է կորցնել «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում իր տեղը։

-Ես դե Խեային հստակ հասացրել եմ, որ նա չի հրավիրվի հավաքական, եթե ակումբի կազմում ելույթ չունենա։

Ինչ վերաբերում է Վալդեսին, ապա ես այդ մասին երկար եմ մտածել։ Հնարավոր է՝ մեզ մի փոքր չի բավականացրել խիզախությունը, որ նրան հրավիրենք։ Վալդեսի իրավիճակը յուրահատուկ է, նրա վերաբերմունքը գործին պարզապես հրաշալի էր, երբ նա Կասիլյասից ու Ռեյնայից հետո երրորդ դարպասապահն էր։ Վիկտորը ամենանվիրված ֆուտբոլիստներից մեկն է, ով երբևէ խաղացել է հավաքականում։ Երբ նա կազմում է, մենք ավելի ուժեղ ենք,-ասել է դել Բոսկեն։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում