Թայսոն Ֆյուրի. Ես վերջ կդնեմ Կլիչկո եղբայրների դարաշրջանին

Թայսոն Ֆյուրի. Ես վերջ կդնեմ Կլիչկո եղբայրների դարաշրջանին

Բրիտանացի գերծանրքաշային բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին հայտարարել է, որ մտադիր է վստահ հաղթանակ տանել ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի նկատմամբ առաջիկա մենամարտում։

-Ես խոստանում եմ բրիտանական հանրությանը, որ վերջ կդնեմ Կլիչկոյի դարաշրջանին և կդառնամ աշխարհի նոր չեմպիոնը գերծանր քաշային կարգում։

Ողջ Եվրոպան է ցանկանում տեսնել, թե ինչպես եմ ես հաղթում Կլիչկոյին։ Չափազանց երկար Վադիմիրն ու իր եղբայրը փչացրին գերծանրքաշայինների բռնցքամարտն իրենց ոճով։  Ես թարմ արյուն եմ այս քաշային կարգում և կդառնամ նոր չեմպիոնը,-ասել է Ֆյուրին, ով հոկտեմբերի 24-ին Դյուսելդորֆում մենամարտելու է Վլադիմիր Կլիչկոյի հետ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում