«Ռեալն» ու «Բավարիան» մեկական միլիոն եվրո են նվիրաբերել փախստականներին

«Ռեալն» ու «Բավարիան» մեկական միլիոն եվրո են նվիրաբերել փախստականներին

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել է Մերձավոր Արևելքում պատերազմական իրավիճակի պատճառով Եվրոպայում հայտնված փախստականներին մեկն միլիոն եվրո նվիրաբերելու մասին։ Ավելի վաղ նման հայտարարությամբ հանդես էր եկել նաև «Մյունխենի «Բավարիան»։

«Ակումբը կայացրել է այս որոշումը, որպեսզի օգնի տղամարդկանց, կականց ու երեխաներին, ովքեր ստիպված են եղել հեռանալ իրենց տներից, որ խուսափեն մահից ու պատերազմից։ Նախագահ Ֆլորենտինո Պերեսը երեկ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ զրույցի ժամանակ քննարկել է Իսպանիա ժամանած փախստականներին օգնություն ցույց տալու հարցը»,-ասված է «Ռեալի» հայտարարության մեջ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում