Իբրահիմովիչի 10 ամենավառ արտահայտությունները

Իբրահիմովիչի 10 ամենավառ արտահայտությունները

«Պարի Սեն Ժերմենի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտնի է իր անհամեստությամբ և ամենևին չի խուսափում ինքն իրեն բարձր գնահատական տալուց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ։ «osportetv»-ն հավաքել է շեդ ֆուտբոլիստի՝ ինքն իր մասին տասը ամենավառ արտահայտությունները։

10. Հերթական ակումբ տեղափոխվելուց հետո լրագրողի հարցին, թե ո՞ր դիրքում է նա ավելի լավ հանդես գալիս, Զլատանն ասել էր.

«Բոլոր 11 դիրքերում, լավ ֆուտբոլիստը պետք է կարողանա անել ամեն ինչ»։

9. Վերջերս տված հարցազրույցներից մեկում Զլատանն այսպիսի արտահայտություն էր օգտագործել. «Լավ գինու նման տարիների հետ ավելի լավն եմ դառնում»։

8. Զլատանը շատ լավ գիտի՝ ինչ է հարկավոր մրցակիցներին. «Վնասվածք ունեցող Զլատանը ամենալավ և պարկավոր նորությունն է յուրաքանչյուր թիմի համար»։

7. Մարզիչների հետ տարաձայնությունները հազվադեպ չեն շվեդ հարձակվողի կարիերայում։ Այս միջադեպը տեղի է ունեցել «Բարսելոնայի» նախկին մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ։ Իբրան վստահ էր, որ իսպանացի մասնագետը սխալ է օգտագործում իր ֆուտբոլային տաղանդը և ասել էր. «Պատկերացրեք, որ «Ֆերրարի» եք գնել, բայց այն վարում եք ինչպես «Ֆիատ»»։

6. Արսեն Վենգերը, հիացած 17-ամյա Զլատանի փայլուն խաղով, ցանկացել էր տեսնել նրան «Արսենալում»։ Կարելի է պատկերացնել ֆրանսիացի մասնագետի զարմանքը, երբ լսել է դեռ բոլորին անհայտ պատանի ֆուտբոլիստի պատասխանը. «Արսենը հարցրեց ինձ՝ չէի՞ ցանկանա փորձել ուժերս խաղի ժամանակ մինչև պայմանագիր կնքելը։ Ես պատասխանեցի՝ Զլատանը լսումների չի գնում»։

5. Զլատանը մանկուց գիտեր՝ ինչպես է պետք խոսել մարզիչների հետ։ «Մալմյոյի» ֆուտբոլային ակադեմիայում նա ասել է. «Ինչպե՞ս կարող է այդ հիմարը ինձ թողնել պահեստայինների նստարանին։ Դու, ինչ է, հիմա՞ր ես»։

4. «Ո՞ւմ հետ կարող եմ ես ինձ համեմատել։ Դե… Մուհամեդ Ալիի։ Երբ նա ասում էր, որ մրցակիցը կպառկի չորրորդ ռաունդում, նա անում էր դա»։

3. Իբրահիմովիչն ու Բալոտելին մի քանի տարի միասին հանդես են եկել «Ինտերում»։ Ահա շվեդի հիշողությունները իտալացի ֆուտբոլիստի մասին. «Բալոտելին ինձ ասաց. «Ես քեզնից դեմք եմ»։ Ես մտածեցի, որ նա կատակ է անում, իսկ նա իրոք մտածել էր, որ դա այդպես է»։

2. Մալմյոյի փառքի պողոտայում Իբրահիմովիչի անվամբ ցուցանակի բացման ժամանակ նա ասել է. «Սովորաբար ասում են, որ մենք մինչև մահը չենք կարող լեգենդ դառնալ, բայց ես կենդանի լեգենդ եմ»։

1. Զլատանի սիրո խոստովանությունը կնոջը. «Ի՞նչ եմ նվիրելու նրան ծննդյան տոնին։ Ոչինչ։ Նա Զլատանին ունի»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում