«Հանովեր»-«Բորուսսիա»՝ 2:4, Մխիթարյանը՝ հիանալի գոլի հեղինակ (տեսանյութ)

«Հանովեր»-«Բորուսսիա»՝ 2:4, Մխիթարյանը՝ հիանալի գոլի հեղինակ (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության չորրորդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» հյուրընկալվել էր «Հանովերին»: «HDI – Արենա» մարզադաշտում կայացած խաղում Թոմաս Տուխելի սաները 4:2 հաշվով հաղթանակ տոնեցին:

Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացեց Արթուր Սոբեխը: 35-րդ րոպեին Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը խփեց պատասխան գոլը՝ անվրեպ իրացնելով Ռոն-Ռոբերտ Ցիլերի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը: 44-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղին մասնակցում էր մեկնարկային րոպեներից, առաջ մղեց դորտմունդցիներին՝ դառնալով հիանալի գոլի հեղինակ:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 53-րդ րոպեին, Սոբեխը հաշիվը դարձրեց 2:2, սակայն 14 րոպե անց Մարտինշ Ֆելիպեի ինքնագոլը կրկին առաջ մղեց հյուրերին, իսկ խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Օբամեյանգը՝ 85-րդ րոպեին անվրեպ իրացնելով ևս մեկ 11-մետրանոց հարված:

Նշենք, որ 2015-16թթ. մրցաշրջանի 9 պաշտոնական խաղում Մխիթարյանը խփել է 9 գոլ: Այս հաղթանակից հետո «Բորուսսիան» ունի 12 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Հանովերը» մնաց 1 միավորով:

Գերմանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Հանովեր» – «Բորուսսիա Դորտմունդ»՝ 2:4
Գոլերը՝ Սոբեխ 18՛, 53՛ – Օբամեյանգ 35՛, 85՛/11-մետրանոց, Մխիթարյան 44՛, Ֆելիպե 67՛/ինքնագոլ

Հետևեք մեզ նաև Telegram-ում