«Ռեալը» ջախջախեց «Էսպանյոլին», Ռոնալդուն՝ պենտա-տրիկի հեղինակ (տեսանյութ)

«Ռեալը» ջախջախեց «Էսպանյոլին», Ռոնալդուն՝ պենտա-տրիկի հեղինակ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության երրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր կատալոնական «Էսպանյոլին»:

«Կորնելյա-Էլ Պրատ» մարզադաշտում կայացած խաղում Ռաֆայել Բենիտեսի թիմը ջախջախիչ՝ 6:0 հաշվով հաղթանակ տոնեց: Մադրիդցիների կազմում պենտա-տրիկի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, մեկ գոլ էլ Ռոնալդուի փոխանցումից հետո խփեց Կարիմ Բենզեման:

Նշենք, որ այս պենտա-տրիկը Կրիշտիանու Ռոնալդուի կարիերայում երկրորդն էր. ևս մեկ անգամ մեկ խաղում խփած 5 գոլով Ռոնալդուն աչքի էր ընկել Իսպանիայի նախորդ առաջնությունում՝ «Գրանադայի» դեմ խաղում, երբ «Ռեալը» 9:1 հաշվով հաղթանակ տոնեց:

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 7 միավոր, իսկ «Էսպանյոլը» մնաց 3 միավորով:

Իսպանիայի առաջնություն, երրորդ տուր

«Էսպանյոլ» – «Ռեալ»՝ 0:6
Գոլերը՝ Ռոնալդու 7՛, 17՛, 20՛, 61՛, 81՛, Բենզեմա 28՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում