US Open. Ջոկովիչը եզրափակչում հաղթեց Ֆեդերերին (տեսանյութ)

US Open. Ջոկովիչը եզրափակչում հաղթեց Ֆեդերերին (տեսանյութ)

ԱՄՆ-ի Բաց առաջնության տղամարդկանց եզրափակչում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն առավելության հասավ երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ: 3 ժամ և 23 րոպե տևած խաղում Ջոկովիչը հաղթեց 6:4, 5:7, 6:4, 6:4 հաշվով: Սա Ջոկովիչի համար «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում 10-րդ տիտղոսն էր:

Նշենք նաև, որ Նովակ Ջոկովիչ-Ռոջեր Ֆեդերեր պայքարում հաշիվն այժմ հավասար է. իրար դեմ անցկացրած 42 խաղից 21-ում հաղթել է Ֆեդերերը, 21-ում՝ Ջոկովիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում