«Բարսելոնան» կարող է Ռաֆինյայից զրկվել մինչև մրցաշրջանի ավարտը

«Բարսելոնան» կարող է Ռաֆինյայից զրկվել մինչև մրցաշրջանի ավարտը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարան, ով վնասվածք էր ստացել ՉԼ խմբային փուլի առաջին՝ «Ռոմայի» դեմ արտագնա խաղում, կարող է երկար ժամանակով դուրս մնալ շարքից, հաղորդում է «Marca»-ն։

Բրազիլացի ֆուտբոլիստը, հավանաբար, այլևս չի կարողանա այս մրցաշրջանում օգնել կատալոնական ակումբին։ Ֆուտբոլիստը պետք է վիրահատվի, հետո վերականգնողական կուրս անցնի։

Բուժզննումը պարզել է, որ Ռաֆինյան վնասել է աջ ծնկի խաչաձև կապանները և ծնկի հետին մասը։ Բժիշկների կանխատեսմամբ, նա կկարողանա դաշտ դուրս գալ լավագույն դեպքում ընթացիկ մրցաշրջանի ավարտին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում