Լոնդոնյան դերբիում «Չելսին» հաղթեց «Արսենալին» (տեսանյութ)

Լոնդոնյան դերբիում «Չելսին» հաղթեց «Արսենալին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 6-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում. «Չելսին» հյուրընկալել էր «Արսենալին»:

Լոնդոնյան դերբիի առաջին խաղակեսն անցավ բավականին բարձր տեմպով, իսկ խաղակեսի վերջանամասում կրքերը թեժացան: Մրցակցի տուգանային հրապարակում Դիեգո Կոստան խախտեց կանոնները Լորան Կոսյելինիի նկատմամբ, իսկ Գաբրիել Պաուլիստան շտապեց աջակցել թիմակցին: Գլխավոր մրցավար Մայք Դինը նախ դեղին քարտ ցույց տվեց Կոստային և Գաբրիելին, ապա Կոստայի բողոքներից հետո Գաբրիելին ցույց տվեց երկրորդ դեղինն ու «զինագործներին» թողեց 10 հոգով:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում Ժոզե Մոուրինյուի սաներին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ. 53-րդ րոպեին «ազնվականների» կազմում աչքի ընկավ Կուրտ Զուման: Խաղավարտից 10 րոպե առաջ «Արսենալի» կազմում երկրորդ հեռացումը եղավ. 79-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալով՝ իր թիմին 9 հոգով թողեց Սանտի Կասորլան: Իսկ 91-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Էդեն Ազարը:

Այս հաղթանակից հետո գործող չեմպիոն «Չելսին» ունի 7 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի  դեռևս 10-րդ հորիզոնականը, իսկ «Արսենալը» մնաց 10 միավորով 4-րդ տեղում:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր

«Չելսի» – «Արսենալ»՝ 2:0
Գոլերը՝ Զումա 53՛, Ազար 90+1՛
Հեռացումներ՝ Գաբրիել 45՛, Կասորլա 79՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում