Սուարեսի դուբլի շնորհիվ «Բարսելոնան» հաղթեց «Լաս Պալմասին» (տեսանյութ)

Սուարեսի դուբլի շնորհիվ «Բարսելոնան» հաղթեց «Լաս Պալմասին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում գործող չեմպիոն «Բարսելոնան» հաղթանակ տոնեց նորեկ «Լաս Պալմասի» նկատմամբ: «Կամպ Նոու» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով. կատալոնացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը, իսկ հյուրերից աչքի ընկավ Խոնատան Վիերան:

Նշենք, որ առաջին խաղակեսի մեկնարկում վնասվածք ստացավ կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսսին, ում 10-րդ րոպեին փոխարինեց Մունիր Էլ-Հադադին:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» ունի 15 միավոր և դեռևս գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Լաս Պալմասը» մնաց 5 միավորով՝ 12-րդ տեղում:

Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Բարսելոնա» – «Լաս Պալմաս»՝ 2:1
Գոլերը՝ Սուարես 25՛, 54՛ – Վիերա 88՛
Չիրացրած 11-մետրանոց՝ Նեյմար 66՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում