«Ռեալը» չկարողացավ հաղթել «Մալագային» (տեսանյութ)

«Ռեալը» չկարողացավ հաղթել «Մալագային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալել է «Մալագային»: «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած հանդիպման ընթացքում Ռաֆայել Բենիտեսի սաները հաշվի մեջ առաջ անցնելու բազմաթիվ հնարավորություններ ունեցան, սակայն այդպես էլ չկարողացան գրավել Իդրիս Կամենիի պաշտպանած դարպասը: Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով:

Այս խաղից հետո «Ռեալն» ունի 14 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով մեկ միավորով, իսկ «Մալագան» 15-րդ տեղում՝ ակտիվում ունենալով 3 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր
«Ռեալ» – «Մալագա»՝ 0:0

Հետևեք մեզ նաև Telegram-ում