«Ռեալի» և «Բարսելոնայի» 7-ական ֆուտբոլիստ հավակնում է «Ոսկե գնդակին»

«Ռեալի» և «Բարսելոնայի» 7-ական ֆուտբոլիստ հավակնում է «Ոսկե գնդակին»

Հայտնի են դարձել 59 ֆուտբոլիստների անուններ, ովքեր հայտնվել են տարվա լավագույն խաղացողին հանձնվող «Ոսկե գնդակ» մրցանակին հավակնողների թվում։ 

Հավակնորդներից 7-ը Մադրիդի «Ռեալի», ևս 7-ը՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ են։ «Բարսելոնայից» լավագույնի կոչմանը հավակնում են Լիոնել Մեսսին, Անդրես Ինյեստան, Իվան Ռակիտիչը, Կլաուդիո Բրավոն, Խավյեր Մասկերանոն, Նեյմարն ու Լուիս Սուարեսը։ «Ռեալից» թեկնածուներն են Կրիշտիանու Ռոնալդուն, Գարեթ Բեյլը, Կարիմ Բենզեման, Սերխիո Ռամոսը, Լուկա Մոդրիչը, Խամես Ռոդրիգեսն ու Թոնի Կրոսը։

Ցանկում հինգական ներկայացուցիչ ունեն «Բավարիան» ու «Մանչեսթեր Սիթին», չորս հոգի «Չելսիից» է, երեքական՝ «Մանչեսթեր Յունայթեդից», «ՊՍԺ»-ից ու «Յուվենտուսից»։

Ստորև ներկայացված նկարում կարող եք տեսնել բոլոր թեկնածուների անունները, բացառությամբ «Ռեալի» և «Բարսելոնայի» ֆուտբոլիստների։

ՖԻՖԱ-ի հանձնաժողովը կընտրի 23 ֆուտբոլիստների, եզրափակիչ փուլ ացած երեք ֆուտբոլիստները կերկայացվեն լրագրողների, մարզիչների և ֆուտբոլիստների քվեարկությանը, ովքեր կընտրեն հաղթողին։ Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա 2016 թ. հունվարի 11-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում