Արտագնա խաղում «Բարսելոնան» պարտվեց «Սևիլյային» (տեսանյութ)

Արտագնա խաղում «Բարսելոնան» պարտվեց «Սևիլյային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում գործող չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Սևիլյային»։ 

«Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում կայացած խաղում դաշտի տերերը 2։1 հաշվով հաղթանակ տոնեցին․ «Սևիլյայի» կազմում մեկական գոլ խփեցին Միկաել Կրոն-Դելին և Վիսենտե Իբորան, իսկ կատալոնական թիմի կազմում հաշիվը 11-մետրանոց հարածոց կրճատեց Նեյմարը։

Այս հանդիպումից հետո «Սևիլյան» ունի 8 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը, իսկ «Բարսելոնան» մնաց 15 միավորով՝ դեռևս 3-րդ հորիզոնականում։

Իսպանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Սևիլյա» – «Բարսելոնա»՝ 2։1
Գոլերը՝ Կրոն Դելի 52՛, Իբորա 58՛ – Նեյմար 74՛/11-մետրանոց

Հետևեք մեզ նաև Telegram-ում