Ռոնալդուն, Տյագուն և Կարվալյուն չեն մասնակցի Սերբիայի հետ խաղին

Ռոնալդուն, Տյագուն և Կարվալյուն չեն մասնակցի Սերբիայի հետ խաղին

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը որոշել է, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, կիսապաշտպան Տյագու Մենդեշը և պաշտպան Ռիկարդու Կարվալյուն վերադառնալու են իրենց ակումբներ և չեն մասնակցելու Եվրոպայի 2016 թվականի առաջնության որակավորման փուլի վերջին` Սերբիայի հետ հոկտեմբերի 11-ին կայանալիք խաղին: Սանտուշը նման որոշում է կայացրել, քանի որ իր սաներն արդեն նվաճել են Ֆրանսիայում կայանալիք առաջնության ուղեգիրը:

-Ես նախօրոք որոշել էի, որ Դանիային հաղթելու դեպքում կազմում փոփոխություններ կկատարեմ: Մենք հիանալի հասկանում ենք, որ ֆուտբոլիստների համար բարդ է նման ժամանակացույցով խաղալը: Բացի այդ, ցանկանում եմ տեսնել, թե ինչպես իրեն կդրսևորեն երիտասարդ ֆուտբոլիստները, դրա համար Ռոնալդուն, Տյագուն և Կարվալյուն չեն մասնակցի սերբերի հետ խաղին,-Սանտուշի խոսքը մեջբերված է «A Bola»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում