Պոգբան մեկ շաբաթից շարք կվերադառնա

Պոգբան մեկ շաբաթից շարք կվերադառնա

Ֆրանսիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մեկ շաբաթ հետո կապաքինվի մարզման ժամանակ ստացած վնասվածքից, հաղորդում է «ծեր սինյորայի» պաշտոնական կայքը։

Երեկ ֆուբոլիստը հավաքականի մարզման ժամանակ վնասել էր ոտքը և ժամանակից շուտ ավարտել մարզումը։ Հաղորդվում է, որ վնասվածքը թեթև է եղել, և Պոգբան պատրաստ կլինի մեկ շաբաթից դաշտ դուրս գալու։

Նախնական ախտորոշումը հաստատվել է. ֆրանսիացին կոճի կապաններն է վնասել։ Այսպիսով, նա բաց կթողնի Դանիայի հավաքականի դեմ հոկտեմբերին 11-ին կայանալիք հանդիպումը։ 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում