Կարագեր. Եթե հիմա են նման բաներ կատարվում, ի՞նչ կլինի, եթե Կլոպը մի քանի հաղթանակ տանի

Կարագեր. Եթե հիմա են նման բաներ կատարվում, ի՞նչ կլինի, եթե Կլոպը մի քանի հաղթանակ տանի

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կարծիքն է արտահայտել անգլիական ակումբի ղեկին Յուրգեն Կլոպի նշանակման առթիվ:

-Կարծում եմ՝ նա «Լիվերպուլում» իրեն հոյակապ է պահում: Նա դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել, բայց արդեն նման բաներ են կատարվում,իսկ եթե նա մի քանի անընդմեջ հաղթանակ տանի, Աստված գիտի՝ ինչ տեղի կունենա:

«Լիվերպուլը» բարձրակարգ մարզչի է ստացել, ով Բունդեսլիգայում շատ բանի է հասել: Նա խարիզմատիկ է: Կարծում եմ՝ ֆուտբոլային աշխարհում բոլորը  «Բորուսսիային» էին աջակցում ՉԼ եզրափակչում և մտածում, որ այդ տղայի գլխավորությամբ հաստատ կխաղային:

Հույս ունեմ, որ նա կկարողանա խաղացողներին կապել ակումբին: նա կապեր ունի Գերմանիայում, ուր խաղում են փայլուն ֆուտբոլիստներ, աշխարհի չեմպիոնները: Կարծում եմ՝ «Lիվերպուլն» այս մրցաշրջանում մեծ նպատակ ունի՝ խաղալ Չեմպիոնների լիգայում: Եթե Կլոպը տիտղոս նվաճի կամ թիմին հասցնի ՉԼ, դա գերազանց մեկնարկ կլինի նրա համար,-ասելէ Կարագերը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում