Գյոտցեն բաց կթողնի 10-12 շաբաթ

Գյոտցեն բաց կթողնի 10-12 շաբաթ

«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն վնասվածքի պատճառով բաց է թողնելու 10-12 շաբաթ: Այս մասին հաղորդում մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:

Գյոտցեն մկանային վնասվածք է ստացել Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի` Իռլանդիայի հետ խաղում, որում Բունդեսթիմը նվազագույն հաշվով պարտություն կրեց:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մարիո Գյոտցեն «Բավարիայի» կազմում մասնակցել է 11 խաղի, խփել է 4 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում