Կոենտրաու. Երբ խաղում էի «Ռեալում», լրատվամիջոցներն իմ հանդեպ անարդար էին

Կոենտրաու. Երբ խաղում էի «Ռեալում», լրատվամիջոցներն իմ հանդեպ անարդար էին

«Ռեալի» պաշտպան Ֆաբիու Կոենտրաուն, ով վարձավճարով հանդես է գալիս «Մոնակոյում», հայտարարել է, որ մադրիդյան ակումբում խաղալու շրջանում լրատվամիջոցներն իր հանդեպ անարդար են եղել:

-Եթե անկեղծ, կարծում եմ` լրատվամիջոցներն իմ հանդեպ անարդար էին: Ես զգում էի, որ իմ նկատմամբ անգամ նվազագույն մեղմություն չկա: Եթե ինչ-որ խաղում ես վատ էի հանդես գալիս, ինձ անմիջապես քննադատում էին, իսկ երբ լավ էի խաղում, դա չէին գնահատում: Մինչև հիմա մտածում եմ, թե ինչու են լրատվամիջոցները նման ձև վարվում: Ամեն դեպքում, սարսափելի ոչինչ չկա, ես սովորել եմ,-Կոենտրաուի խոսքը մեջբերված է «Marca»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում