Մ-21. Հայաստանի հավաքականը պարտվեց Բուլղարիային

Մ-21. Հայաստանի հավաքականը պարտվեց Բուլղարիային

Բուլղարիայի Ստարա Զագորա քաղաքի «Բերոե» մարզադաշտում կայացավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի Բուլղարիա-Հայաստան հանդիպումը: Արտակ Օսեյանը սաները 0:2 հաշվով զիջեցին մրցակցին. 68-րդ րոպեին աչքի ընկավ Կրիստիան Մալինովը, իսկ 81-րդ րոպեին առավելությունը կրկնապատկեց Գեորգի Մինչևը:

Հայաստանի երիտասարդական հավաքականը հանդիպմանը մասնակցեց հետևյալ մեկնարկային կազմով.

1.Անատոլի Այվազով 4.Արամ Շահնազարյան 5.Արթուր Քարտաշյան 6.Արմեն Մանուչարյան 7.Կարեն Հարությունյան 9.Գոռ Մալաքյան 10.Ղուկաս Պողոսյան 16.Ռոբերտ Հակոբյան 18.Ալիկ Առաքելյան 22.Արթուր Միրանյան 23.Արտյոմ Սիմոնյան:

Մ-21. Բուլղարիա – Հայաստան՝ 2:0
Գոլերը՝ Մալինով 68, Մինչեւ 81

Այս հաղթանակից հետո Բուլղարիան ունի 9 միավոր և գլխավորում է 5-րդ խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ Հայաստանի երիտասարդական հավաքականը դեռ ոչ մի միավոր չի վաստակել:

Հավելենք, որ հոկտեմբերի 13-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը Երևանում մրցելու է Լյուքսեմբուրգի ընտրանու հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում