ԱԱ. Կորյուն Սողոմոնյանը դուրս մնաց պայքարից

ԱԱ. Կորյուն Սողոմոնյանը դուրս մնաց պայքարից

Դոհայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր ռինգ դուրս եկավ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը: Մեր մարզիկը 1/8 եզրափակիչ փուլում 0:3 հաշվով պարտվեց ալժիրցի Մուհամեդ Ֆլիսիին և զրկվեց պայքարը շարունակելու հնարավորությունից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ պայքարից դուրս էր մնացել նաև Արամ Ավագյանը, իսկ Հայաստանի վերջին պատվիրակը` 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը վաղը կայանալիք 1/4 եզրափակչում կմենամարտի Կուբան ներկայացնող Տոլեդո Լոպեսի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում