Պեկինի մրցաշարի եզրափակչում Ջոկովիչը հաղթեց Նադալին

Պեկինի մրցաշարի եզրափակչում Ջոկովիչը հաղթեց Նադալին

Պեկինի մրցաշարի եզրափակչում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը վստահ հաղթանակ տոնեց իսպանացի Ռաֆայել Նադալի նկատմամբ:

Թենիսիստները կորտում անցկացրեցին 1 ժամ, 30 րոպե, և արձանագրվեց 6:2, 6:2 հաշիվը: Նովակ Ջոկովիչը 7 էյս կատարեց, ոչ մի կրկնակի սխալ թույլ չտվեց, իսկ առաջին մատուցման արդյունավետությունը կազմում էր 82%:

Այս տիտղոսը Ջոկովիչի կարիերայում 56-րդն էր, 8-րդը` ընթացիկ մրցաշրջանում և 6-րդը` Պեկինի մրցաշարում: Նշենք նաև, որ սա Ջոկովիչի և Նադալի 45-րդ հանդիպումն էր. 23 անգամ հաղթել է Ռաֆան, 22 անգամ` Նովակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում