Հայաստանի Մ-21 հավաքականը չկարողացավ հաղթել 10 հոգով խաղացող Լյուքսեմբուրգին

Հայաստանի Մ-21 հավաքականը չկարողացավ հաղթել 10 հոգով խաղացող Լյուքսեմբուրգին

Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը Ավանի ֆուտբոլի ակադեմիայի դաշտում հյուրընկալել էր Լյուքսեմբուրգի իր տարեկիցներին մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2017 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում։

Ուշագրավ էր այն, որ Լյուքսեմբուրգի հավաքականը 40 րոպե ուշացումով էր ժամանել մարզադաշտ, քանի որ ավտոբուսի վարորդը թիմին սխալմամբ տարել էր օդանավակայան։

Հանդիպման մեկնարկից 19 րոպե անց Լյուքսեմբուրգի հավաքականը մնաց տասը հոգով, սակայն Միրանյանը չկարողացավ հստակ իրացնել 11-մետրանոցը։ 24-րդ րոպեին արդեն Հայաստանի դարպասին նշանակվեց 11-մետրանոց, որը հստակ իրացրեց Ռիկարդո Կոուտո Պինտոն։

Հայաստանի երիտասարդները կարողացան պատասխան գնդակը խփել միայն 67-րդ րոպեին։ Անկյունայինի իրացումից հետո Արամ Շախնազարյանը կրկնակի հարվածով հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Հաշվի մեջ փոփոխություն այլևս չգրանցվեց, և Հայաստանի հավաքականը վաստակեց առաջին միավորը։

Հայաստան (Մ21) – Լյուքսեմբուրգ (Մ21)՝ 1:1

Հետևեք մեզ նաև Telegram-ում