ՈւԵՖԱ-ն կհետաքննի Հայաստան -Ալբանիա հանդիպման վաճառված լինելու տեղեկատվությունը

ՈւԵՖԱ-ն կհետաքննի Հայաստան -Ալբանիա հանդիպման վաճառված լինելու տեղեկատվությունը

ՈւԵՖԱ-ն հետաքննություն կանցկացնի՝ պարզելու Եվրո-2016-ի որակավորման փուլի վերջին՝ Հայաստան – Ալբանիա հանդիպման (0:3) հետ կապված բոլոր հանգամանքները։

Հանդիպման հաջորդ օրն ալբանական և սերբական մամուլում տեղեկություններ էին հրապարակել, որ Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստանի հավաքականի 4 ֆուտբոլիստների 500.000-ական եվրո է առաջարկել խաղի՝ իրենց ձեռնտու ելքն ապահովելու համար։

Այդ հաղթանակի շնորհիվ Ալբանիան իր պատմության մեջ առաջին անգամ ապահովել է տեղը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում, իսկ Սերբիայի հավաքականը պետք է լրացուցիչ հանդիպումներ անցկացնի։

Եթե հաստատվի, որ հանդիպումը պայմանավորված բնույթ է կրել, ապա Ալբանիան կզրկվի Եվրո-2016-ին մասնակցելու հնարավորությունից, նրա տեղը կզբաղեցնի Դանիան, իսկ Սերբիան կմասնակցի անցումային հանդիպումներին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում