Նեյմար. «Ոսկե գնդակն» արդեն ամրագրված է Մեսսիի համար

Նեյմար. «Ոսկե գնդակն» արդեն ամրագրված է Մեսսիի համար

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը վստահ է, որ 2015 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը` «Ոսկե գնդակը» ստանալու է իր թիմակից Լիոնել Մեսսին:

-Լեոն ֆավորիտ է: Այս տարի «Ոսկե գնդակն» արդեն ամրագրված է Մեսսիի համար, նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է և արժանի է այդ մրցանակին իր նվաճումների շնորհիվ: Հույս ունեմ` կզարգանամ Մեսսիի հետ: Նա լավագույնն է և իմ կուռքն է: Եթե ես նրանից սովորեմ, գուցե մի օր ինքս էլ արժանանամ այդ մրցանակին:

Իհարկե, ցանկանում եմ լինել լավագույն եռյակում, դա հրաշալի կլինի ինձ համար,-Նեյմարի խոսքը մեջբերված է «Mundo Deportivo»-ից:

Հավելենք` «Ոսկե գնդակին» հավակնող ֆուտբոլիստների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այս հղմամբ:  

Հետևեք մեզ նաև Telegram-ում