Բերեզովսկի. Չեմ հավատում, որ Հայաստանի հավաքականում որևէ մեկին հնարավոր էր գնել

Բերեզովսկի. Չեմ հավատում, որ Հայաստանի հավաքականում որևէ մեկին հնարավոր էր գնել

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն` Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում միտումնավոր են պարտվել Ալբանիայի ընտրանուն, որը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: 

-Անկեղծ ասած` Ձեզանից եմ տեղեկանում այդ լուրերի մասին: Ամեն դեպքում, նման բանի բարդ է հավատալ: Չեմ կարող պատկերացնել, որ նման բան հնարավոր է: Գուցե սա սերբ լրագրողների միտումնավոր քայլն է: Հավանաբար, նրանց համար ցավալի է, որ Ալբանիան մասնակցելու է Եվրոպայի առաջնությանը, իսկ Սերբիան` ոչ,-Բերեզովսկու խոսքը մեջբերված է «Sport-Express»-ից

-Մյուս կողմից, Հայաստանի ազգային հավաքականը կրոցրել էր Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորությունը, իսկ Ալբանիային 3 միավոր էր պետք…

-Եվ ի՞նչ: Իսպանիայի հավաքականին էլ Ուկրաինայի հետ խաղում ոչինչ պետք չէր, բայց նրանք հաղթեցին: Ալբանիայի հետ խաղում հայերի մոտիվացիայի բացակայության մասին անգամ խոսք չի կարող լինել, չէ՞ որ դու պաշտպանում էր երկրիդ պատիվը, խաղում ես երկրպագուներիդ առջև: Չեմ հավատում, որ որևէ մեկին հնարավոր էր գնել: Պարզապես այդպես դասավորվեց: 6-րդ րոպեին Հայաստանի հավաքականը կարող էր բացել հաշիվը, սակայն չկարողացավ և պատժվեց:

-Այժմ ինչպե՞ս կզարգանա իրավիճակը:

-Եթե նման բաներ են գրում, թող ապացուցեն: Հակառակ դեպքում, թող ներողություն խնդրեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում